«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կրեմլից ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել

Կրեմլից ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել
06.10.2020 | 22:12

Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին դադարեցնել կրակն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք նախկինի պես ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ և կարծում ենք, որ կողմերը պարտավոր են դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա:

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ